GSC

Հարկային ծառայություններ

Հայաստանում հաջողակ բիզնեսի հիմնադրման կարևոր պայմաններից է հասկանալ ՀՀ հարկային համակարգի կիրառելիությունը Հայաստանում գրանցված կազմակերպությունների համար: Առավել կարևոր է ճիշտ կիրառել հարկային մարմինների կողմից հրապարակվող պաշտոնական պարզաբանումները:
Մեր հարկային մասնագետները փորձառություն ունեն հարկման բոլոր բնագավառներում, ինչն էլ մենք կիրառում ենք մեր հաճախորդներին գործնական լուծումներ առաջարկելիս: Խստորեն պահպանելով ՀՀ հարկային օրենսդրությունը` մեր հաճախարդների շահերից ելնելով, մենք, այնուամենայնիվ, կիրառում ենք նաև մեր փորձառությունը միջազգային օրենդրության և համաձայնագրերի հետ դրա փոխհարաբերություններում:

1.Հարկային խորհրդատվություն հետևյալ հարկերի գծով.

  • Շահութահարկ - խորհրդատվության տրամադրում մեր հաճախորդներին Շահութահարկի մասին ՀՀ օրենքի և դրա գծով հարկային մարմինների կողմից հրապարակված պարզաբանումների վերաբերյալ:
  • Եկամտահարկ և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ- խորհրդատվության տրամադրում “Եկամտահարկի մասին” ՀՀ Օրենքի, “Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին” ՀՀ Օրենքի, դրանց հետ կապված պարզաբանումների, հրահանգների, կառավարության որոշումների մասին:
  • Անուղղակի հարկեր (ԱԱՀ, ակցիզային հարկ, մաքսային վճարներ) – մեր հաճախորդներին իրավիճակային լուծումների առաջարկում անուղղակի հարկերի գծով, այդ թվում` խորհրդատվություն, հարկային ուսումնասիրություն, հարկային պլանավորում, աջակցություն մաքսազերծման գործընթացում, ինչպես նաև հարկային ստուգումների և բողոքների ժամանակ:

2.ՀՀ հարկային օրենսդրությանը համապատասխանույան ստուգում

Հարկային վերահսկողության աճի պայմաններում` հարկային օրենսդրությանը համապատասխանությունը դառնում է ավելի ու ավելի կարևոր հանգամանք, քանի որ հակառակ դեպքում դա կարող է ազդանշան հանդիսանալ ֆինանսական և բիզնես ռիսկերի առկայության համար, ինչն էլ կվնասի կազմակերպության հեղինակությունը: Ուստի մենք աջակցում ենք մեր հաճախորդներին հարկային օրենսդրությանը համապատասխանության հարցերում, գնահատել ռիսկերն ու հնարավորությունները և լիովին վերահսկել դրանք:

3.Հարկային ուսումնասիրությունների իրականացում`
նպատակ ունենալով հայտնաբերել մեր հաճախորդների գործունեության հետ կապված հարկային ռիսկերը, գնահատել հարկային համապատասխանության աստիճանը և առաջարկել պոտենցիալ հարկային խնայողությունների ուղղություններ: Հարկային ուսումնասիրությունները սովորաբար իրականացվում են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, աշխատավարձի հետ կապված հարկերի, ակցիզային հարկի, մաքսավճարների և այլ կիրառելի հարկերի գծով:

4.Հարկային ստուգումների ընթացքում հաճախորդին աջակցություն
Մեր փորձառու մասնագետները ուղեկցում են մեր հաճախորդներին հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների ողջ ընթացքում:

5.Միջազգային հարկման գծով աջակցություն
խորհրդատվության տրամադրում և գործնական լուծումների առաջարկներ կրկնակի հարկման և դրա հետ կապված խնդիրների գծով, օտարերկրացիների եկամտահարկի տարեկան հաշվարկի և հայտարարագրի պատրաստում:

 

 

 
© 2020 GSC. Բոլոր իրավունքները պաշտվանված են։