GSC

Աուդիտորական ծառայություններ

Ներկայիս զարգացած շուկայական հարաբերություններում աուդիտը կարծես դարձել է պարտադիր գործընթաց, որը կազմակերպությունները պետք է անցնեն հանրային վստահություն ձեռք բերելու, ինչպես նաև հարկային օրենսդրությանն ու կարգավորումներին համապատասխանությունը հավաստիացնելու համար: Անցնելով աուդիտի գործընթացը` կազմակերպությունները նաև հնարավորություն են ունենում բացահայտել բիզնես ռիսկերն ու տնտեսավարման բացթողումները, ինչպես նաև որոշել արդյունավետության բարձրացման հետագա ուղղությունները:
Հետևաբար, աուդիտորն ընդունվում է որպես ֆինանսական հաշվետվությունների շղթայում խորհրդատու, որի անկախ կարծիքը կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների հավաստիության մասին կապահովի անհրաժեշտ հանրային վստահությունը:
Մենք մատուցում ենք մի շարք աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ` աջակցելու մեր հաճախորդներին` հասնել իրենց բիզնեսի բարելավման և ռիսկերի կառավարման նպատակներին, մասնավորապես՝

1.Տարեկան և միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների աուդիտ
Նպատակն է` թույլ տալ աուդիտորին, հիմնվելով հատուկ ընթացակարգերի միջոցով բացահայտված անհրաժեշտ վկայությունների վրա, փաստել, որ ֆինանսական հաշվետվությունները և/կամ միջանկյալ ֆինանսական տեղեկատվութունը պատրաստված է է, բոլոր էական առումներով, ֆինանսական հաշվետվությունների ստանդարտներին համապատասխան:


2.Համաձայնեցված ընթացակարգերի իրականացում

Նպատակն է` իրականացնել այնպիսի աուդիտորական ընթացակարգեր, որոնց հիման վրա աուդիտորը, իրավաբանական անձը (կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը) և համապատասխան երրորդ անձը կամ անձինք համաձայնության են գալիս, և աուդիտորի կողմից հաշվետվություն է ներկայացվում գտնված փաստերի վերաբերյալ:

3.Կոմպիլյացիա (տեղեկատվության հավաքում)
Կոմպիլյացիայի նպատակը ֆինանսական տեղեկատվության հավաքումը, դասակարգումը ու ամփոփումն է, որի արդյունքում աուդիտորը պատրաստում է ֆինանսական հաշվետվություն` գործող ստանդարդների շրջանակներում:

4.Ներքին աուդիտ

 

 
© 2020 GSC. Բոլոր իրավունքները պաշտվանված են։